ՀՀ նախագահի մասնակցությամբ նշվեց պրոֆեսոր Սարուխանյանի 75- ամյակը


Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Նախագահ Սերժ սարգսյանն այսօր մասնակցել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական խորհրդի հատուկ նիստին` նվիրված բժշկական համալսարանի վիրաբուժության ամբիոնի վարիչ, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր վիրաբույժ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի ընդհանուր վիրաբուժության կլինիկայի ղեկավար , բժշկական գիտությունունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Սարուխանյանի ծննդյան 75 և աշխատանքային գործունեության 50-ամյակներին:
Բժշկագիտության ոլորտում ունեցած ակնառու վաստակի, առողջապահության համակարգում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև աշխատանքային գործունեության ընթացքում ցուցաբերած անմանցորդ նվիրումի համար նախագահ Սերժ սարգսյանի հրամանագրով Հովհաննես Սարուխանյանն այսօր պարգևատրվել է Հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի մեդալով:
Ինչպես նկատեց առողջապահուըթյան նախարար Դերենիկ Դումանյանը, միջոցառումը ոչ թե հերթապահ բարեմաղթանքների, այլև սրտից բխած անկեղծ խոսքեր ուղղելու առիթ էր մարդու, ով աշխատանքային գործունեության 50 տարիների ընթացքում հազարավոր կյանքեր է փրկել, հեղինակ է վիրահատական մի շարք մեթոդների, որոնք ճանաչվել են որպես բացառիկ գյուտեր բժշկագիտության ոլորտում։
Ինչպես նկատեց վաստակաշատ վիրաբույժը նման ուշադրությունն իհարկե հաճելի է, միաժամանակ՝ պարտավորեցնող։1019