Քաղաքական
ՀՀ նախագահի մամուլի խոսնակի հայտարարությունը


ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանն այսօր հանդես է եկել հայտարարությամս՝ արձանագրելով «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի մարտի 26-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հասցեագրված նամակի վերաբերյալ երեք հանգամանք.
1.Նախագահ Սերժ Սարգսյանը մշտապես աչքի է ընկել մեծ համբերատարությամբ, և նա միշտ կառուցողական է իր քայլերում,
2. Նախագահի՝ ս. թ. մարտի 25-ի նամակում արված առաջարկությունը դեռ շարունակում է մնալ ուժի մեջ՝ չնայած հրապարակից հնչող անհիմն վերջնագրերի լեզուն ժամ առ ժամ նվազեցնում է դրա արդիականությունը,
3.Նախագահի հանդիպումները կազմակերպվում են վաղօրոք պլանավորված արարողակարգով, կանխավ ամրագրված ժամերի և տեղի են ունենում նախագահական նստավայրում:
Արմեն Արզումանյան