ԿարևորՍպորտ

Հենրիխ Մխիթարյանը դժգոհ է իր խաղընկերների գործողություններից

2014 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում երեկ Չեխիայի ընտրանու հետ տեղի ունեցած խաղից հետո Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնել է, որ դժգոհ է իր խաղընկերների գործողություններից: «Մենք պարտվեցինք, որովհետև որոշ խաղընկերներս չխաղացին հոգով և սրտով: Անուններ չեմ նշի, նրանք առանց այդ էլ հասկանում են: Ֆուտբոլիստը պետք է ջանք չխնայի և ցուցադրի իր առավելագույն հնարավորությունները, եթե հանդես է գալիս ազգային թիմի կազմում»,-ասել է Մխիթարյանը՝ նշելով, որ հավաքականի այն ֆուտբոլիստները, որոնց մասին խոսում է, պետք է դասեր քաղեն և ապագայում չկրկնեն իրենց սխալները:

«Հանդես ենք գալիս հավաքականում, որպեսզի ուրախացնենք մեր երկրպագուներին: Չեմ կարող մտաբերել, թե երբ ենք մենք նման խոշոր հաշվով պարտություն կրել սեփական հարկի տակ»,-ասել է հայտնել է Հենրիխ Մխիթարյանը: Ֆուտբոլիստն ընդգծել է նաև, որ իրենք չենք մտածում աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ մտնելու մասին. «Մենք պատրաստվում ենք կոնկրետ խաղի, ու եթե խմբի մնացած խաղերում հաղթանակի հասնենք, ապա դուրս կգանք խմբային փուլից»,-ասել է Մխիթարյանը: Նշենք ընտրական B խնբում Հայաստանի հավաքականը չորս խաղում կրել է 3 պարտություն և 3 միավորով զբաղեցնում է նախավերջին` 5-րդ տեղը: Խումբը գլխավորում է Իտալիայի ընտրանին:

Ցուցադրել ավելի
Back to top button