Լիլիթ Ավետիսյան.«Սուր շնչառական հիվանդությունների նվազում է արձանագրվել, համաճարակային իրավիճակ չունենք»


Լիլիթ Մուրադյան
«Ռադիոլուր»
Հայաստանում գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակին է այսօր «Նովոստի» ակումբում ներկայացրել առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը: Նրա խոսքով` ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, վերջին երկու շաբաթվա ընթացքում ունեցել ենք սուր շնչառական հիվանդությունների աճ: Սակայն ըստ մասնագետի` համաճարակային վիճակ այսօր չունենք:
«Վերջին երկու շաբաթվա դինամիկան ուսումնասիրելիս, արդեն նվազում է արձանագրվել»,- ասել է Լիլիթ Ավետիսյանն ու նշել, որ դպրոցներում գարնանային արձակուրդները երկարացնելու հանգամանքն էլ պայմանավորված է եղել հիմանկանում դպրոցահասակ երեխաների հիվանդացության եւ դիմելիության բարձր ցուցանիշով: