Հասարակություն

Զոլյանը չի հասկանում, թե ԿԳՆ- ն ինչու է դիմել ԱԱԾ

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը կարծում է, որ Երեւանի Կենտրոն եւ Ներք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը խախտել է միջազգային իրավունքը: Լեզուների եվրոպական խարտիայի փորձագետների կոմիտեն նշում է, որ կոմիտեի անդամը կարող է չմասնակցել նիստին, եթե անհետաձգելի գործեր կան հիմնական աշխատանքում: Այս առումով նիստին չմասնակցելու որևէ հիմք կամ պատճառ չի եղել: 

Բացի այդ`  Լեզուների եվրոպական խարտիան գտնում է, որ փորձագետը պետք է գործի իր կառավարությունից անկախ: Այնինչ` Կենտրոն եւ Ներք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը գտնում է, որ վերոնշյալ կանոնները տվյալ իրավահարաբերությունների հետ որևէ կապ չունեն, քանի որ տվյալ գործով վեճը կապված է ոչ թե Զոլյանի` որպես Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական  խարտիայի փորձագետի ու դրանից բխող պարտականությունների կատարման, այլ այն կապված էգործուղման ընթացակարգի հետ:
Ըստ այդմ` դատարանը համարում է, որ Զոլյանի կողմից թույլ է տրվել «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի, 6-րդ մասի խախտում:

Ինչևէ` այժմ Զոլյանի գործը գտնվում է Վերաքննիչ դատարանում, որի դատավճիռը կներկայացվի ապրիլի 4-ին: Ի դեպ` Սուրեն Զոլյանը  տեղեկացրեց, որ ծանուցում է ստացել նաև Ազգային անվտանգության ծառայությունից, գնացել է այնտեղ ու պարզել, որ հունվար ամսին ԿԳ նախարարությունն իրականացրել է ներքին աուդիտ ու խախտումներ արձանագրել, ինչի մասին նյութերն ուղարկվել են ԱԱԾ։
Իրականում մեր բյուջեն  երկու միլիարդ դրամ է եղել՝ չհաշված միջազգային աջակցությունը. այս ամենի մեջ նրանք բան չգտան և գտան արվեստի գործեր, որոնք թանկ են գնվել, նկատեց Զոլյանը` հավելելով, որ նրանք հաշվել են միայն յուղաներկի և կտավի ծախսը:
Չցանկանանլով տալ արվեստագետներից մեկի անունը` Զոլյանն ասաց, որ նա  ճանաչված մարդ է և իրենցից վերցրել է 930 հազար դրամ, բայց գնահատվել 130 հազար դրամ, իսկ երկրորդ արվեստագետը եղել է Զոլյանի քույրը` Նարինե Զոլյանը:
Վերջինիս ցուցահանդեսից գնվել է 3 նկար, 20 գծանկարային գործ: Ընդհանուր արժեքը կազմել է 1 մլն 250 հազար դրամ, բայց գնահատվել 500 հազար դրամ:
Սուրեն Զոլյանը հայտնեց, որ իրենից վերցրել են բացատրություն, ըստ որի նա չէ, որ գնել է այդ նկարները քրոջից, դրանք համալսարանն է գրել:
Ավելին` եթե անգամ եղել է խախտում, ԿԳ նախարարությունը կարող էր պարզապես դիմել դատարան և ոչ թե Ազգային անվտանգության ծառայություն, նկատեց Սուրեն Զոլյանը։ 

Ցուցադրել ավելի
Back to top button