Սպորտ

Հենրիխ Մխիթարյանով հետաքրքրված է «Տոտենհեմը»

Ռուսական «Իզվեստիա» թերթը գրել է, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արդեն այս ամռանը կհամալրի Լոնդոնի «Տոտենհեմի» շարքերը:
Ակումբի մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշն արդեն նախնական բանակցություններ է վարել «Շախտյորի» հետ:

«Իզվեստիայի» ունեցած տեղեկությունների համաձայն՝ բրիտական «Տոտենհեմը»  ցանկանում է, որպեսզի Մխիթարյանը փոխարինի Մադրիդի «Ռեալ» տեղափոխված խորվաթ կիսապաշտպան  Լուկա Մոդրիչին:
Պարբերականը գրում է, որ հայ տաղանդավոր ֆուտբոլիստն այժմ բազմաթիվ առաջատար ֆուտբոլային ակումբների ուշադրության կենտրոնում է, սակայն «Շախտյորը» ոչ պակաս հավակնոտ ակումբ է, ուստի շատ բան կախված է ակումբի և անձամբ 24- ամյա Հենրիխի որոշումից:

Ցուցադրել ավելի
Back to top button