ԿարևորՍպորտ

Հայաստան- Չեխիա հանդիպումը ժամը 20- ին

Ժամը 20.- ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում տեղի կունենա Հայաստանի ու Չեխիայի ազգային հավաքականների հանդիպումը:
Բուքմեյքերական ընկերությունները այս խաղի ֆավորիտ համարում են Չեխիայի ընտրանուն։
William Hill-ը Չեխիայի հաղթանակի գործակից է սահմանել 1.95-ը, Հայաստանի հավաքականի հաղթանակի գործակիցը 4.20 է, ոչ ոքին՝ 3.25:
Ընտրական փուլի B խմբում, որտեղ հանդես են գալիս երկու հավաքականները, 10 միավորով առաջատարն Իտալիայի հավաքականը, որը կհյուրընկալվի Մալթային:

9 միավորով երկրորդ տեղը զբաղեցնող Բուլղարիայի հավաքականը մրցակցի խաղադաշտում կհանդիպի դանիացիների հետ։ Դանիան 5 միավորով երրորդ տեղում է:
Հինգ միավոր ունեն նաեւ չեխերը:
Հայաստանի հավաքականը 3 միավորով նախավերջին տեղում է։

 

Ցուցադրել ավելի
Back to top button