Միջազգային

Կիպրոսում խոշոր կապիտալը կկորցնի գումարների 40 տոկոսը

Կիպրոսի ճակատագիրը մազից էր կախված, հայտարարել է այս երկրի նախագահը հեռուստաուղերձում՝ նշելով, որ ձեռք բերված պայմանավորվածությունները այսօր արդեն երաշխավորում են երկրի ապագան։

Երկրի բանկերի բնականոն աշխատանքը կվերականգնվի հինգշաբթի օրը, թեեւ սպասվում էր, որ դրանք կբացվեին այսօր։

Մի քանի շաբաթվա ընթացքում կապիտալի շարժն ամբողջությամբ կվերահսկի կենտրոնական բանկը: Այս քայլին երկրի իշխանությունները  դիմել են երկրից ֆինանսական խոշոր արտահոսք թույլ չտալու նպատակով:
Խոշոր ներդրողները կիպրոսյան բանկերում կկորցնեն իրենց դեպոզիտների ոչ թե 10 տոկոսը, ինչպես նախապես էր հայտարարվում, այլ՝ 40 տոկոսը։

Կիպրոսը սնանկությունից փրկելու համար անհրաժեշտ եղավ զոհաբերել կղզի- պետության մեծությամբ երկրորդ բանկը, ավելի ստույգ՝ բանկի խոշոր ավանդատուների գումարները:

Ցուցադրել ավելի
Back to top button