ԿարևորՄշակույթ

Երվանդ Մանարանը հուզմունքով է հիշում ժամանակները, երբ թատրոնի դրամարկղի առաջ գիշերային հերթեր էին կուտակվում

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Ինչպես ասում էր Վահրամ Փափազյանը`թատրոնը կալվածք չէ, ունեցվածք չէ, որ կտակես, փոխանցես, դա ճանապարհ է, որ պիտի անցնես: Ինչպես է անցնում հայ թատրոնն իր ճանապարհը մեր ժամանակներում: Թատրոնի միջազգային օրվան ընդառաջ երիտասարդ դերասան Վիլեն Սարգսյանն ու Արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանն այսօր փորձել են գտնել հենց այս հարցի պատասխանը:

Արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանը հիշում է թատրոնի լավ ժամանակներն ու անկեղծորեն հուզվում: Այսօրվա թատրոնը նրան չի բավարարում, չնայած, ինչպես նկատում է` գեղագիտական առումով թատրոնում վիճակն այնքան էլ վատ չէ: «Խնդիրն այն է, որ թատրոնն այսօր իր բուն առաքելությունը չի կատարում»,-ասում է
Մանարյանի խոսքով՝ անկախությունից հետո հայ թատրոնը թվում է պիտի նոր վերածնունդ ապրեր, փորձեր վերանայել նախկինի սխալները, դրանցից հրաժարվեր, մեջքն ուղղեր ու ավելի համարձակ առաջ շարժվեր, բայց դա, ցավոք, ինչպես ասում է, տեղի չունեցավ:

Երիտասարդի համար թատրոնում կայանալն այսօր այնքան էլ հեշտ գործ չէ: Բոլորին են հայտնի պատճառները, որոնք ստիպում են նրանց սերիալից սերիալ վազել ու օրվա հևքի մեջ մի քիչ էլ թատրոնին հատկացնել: «Ինչպես ասում էր Վահրամ Փափազյանը`թատրոնը կալվածք չէ, ունեցվածք չէ, որ կտակես, փոխանցես, դա ճանապարհ է, որ պիտի անցնես: Իսկ մենք այսօր փորձում ենք մթության մեջ ինչ որ բան գտնել, և հաճախ չի ստացվում»,-անկեղծանում է երիտասարդ դերասան Վիլեն Սարգսյանը:

«Մենք չգիտենք որտեղից սկսենք, ինչ անենք»:

«Դերասան են դառնում խաղալով, լեգենդ դառնում են բեմի վրա»,-Մանարյանը ցավում է, որ հեռուստատեսային շոուն հավակնում է փոխարինել թատրոնին, երիտասարդները չեն կրթվում ու ձևավորվում թատրոնում, բայց այն տեսակետին, որ Գուլակյանների ու Աճեմյանների հրաշալի ժամանակներն այլևս անցյալում են, համաձայն չէ:

Ցուցադրել ավելի
Back to top button