Միջազգային
Բերեզովսկին խեղդամահ է եղել


Սքոթլանդ Յարդը երեկ ուշ երեկոյան հրապարակել է Բորիս Բերեզովսկու դիահերձման արդյունքները. սրտի կաթվածի վարկածն արդեն չի շրջանառվում։ Ռուս օլիգարխը խեղդամահ է եղել, սակայն նրա մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, այսինքն՝ համաձայն բրիտանական ոստիկանության հայտարարության՝ Բերեզովսկին ինքնասպան է եղել կախվելու միջոցով:
Ի դեպ՝ արևմտյան մամուլն այս օրերին հրում է ոչ միայն գրում է ռուս օլիգարխի առեղծվածային մահվան, այլեւ նրա ֆինանսական խնդիրների մասին՝ փորձելով հասկանալ, թե ինչպես կարելի էր միլիարդներ կորցնել։
«Խորհրդանշական է, որ Բերեզովսկին, ում ելցինյան սեփականաշնորհումը Ռուսասատանի համար աղետալի ժամանակաշրջանում դարձրեց հարստագույն մարդկանցից մեկը ինքը կյանքի մայրամուտին հայտնվեց աղետալի իրավիճակում»,- գրում է Ասոշեյթեդ պրեսը: