Հասարակություն

Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ հարձակում գործածի ինքնությունը պարզված է

Մարտի 23-ին, ժամը 18.30-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները Ազատության հրապարակից ոստիկանության Կենտրոնականի բաժին են ներկայացրել 1961 թ. ծնված Ղազար Ղ.-ին, որը նույն օրը, ժամը 18.30-ին, Ազատության հրապարակում բարձրաձայն հայհոյանքներ տալով «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին` հավաքված քաղաքացիներին հրելով վազել է նրա ուղղությամբ, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ Նույն հաղորդման համաձայն՝ հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն:

Իսկ ահա միջադեպի մասին «Ժառանգության» տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ «Թիրախին մոտենալու պահին շուրջ քսան ոստիկաններ, ում հանձնարարված էր հրապարակում կարգուկանոն ապահովել, անգործություն դրսեւորեցին մինչ այն պահը, երբ քաղաքացիներն իրենք շրջափակեցին Հովհաննիսյանից տասը մետր հեռավորության վրա գտնվող հավանական մարդասպանին»:

Հաղորդագրության մեջ ոստիկանությանը կոչ է արվում «անհապաղ բացահայտել հնարավոր մարդասպանի ինքնությունը, ինչպես նաեւ հանրությանը տեղեկացնել հարուցվելիք քրեական գործի բոլոր մանրամասները»։

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button