ԿարևորՀասարակություն

Տավուշի սահմանամերձ բնակավայրերում ապրողների համար կրակոցները սովորական երևույթ են

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Պատերազմի և խաղաղության լուսաբաման ինստիտուտը եռօրյա լրագրողական այց է կազմակերպել Տավուշի սահմանամերձ գյուղեր: Լրագրողները սահմանամերձ համայնքների խնդիրներին տեղում են ծանոթանում, տեղացիների հետ քննարկում վերջիններիս հուզող խնդիրները: Նրանց առաջին կանգառը Բերդ քաղաքն է եղել, որտեղ տարբեր կառույցենրի հիմնականում կին ղեկավարբերը խոսել են իերնց հուզող խնդիրների մասին:
Տավուշի սահմանամերձ բնակավայրերում մարդիկ խաղաղ ապրում էին մինչև Արցախյան ազատամարտ: Դրանից հետո, տեղացիների համար կրակոցները սովորական են դարձել: Եթե ոչ ամեն օր, ապա շատ հաճախ նրանք ստիպված են լինում լսել ու պատստպարվել:

Անգամ երեխաները գիտեն, թե սահմանամերձ որ համայնքի որ հատվածով ինչպես պետք է քայլեն, որ անվտանգ լինի: Սահմանամերձ գյուղերի խնդիրների հետ կարլեի է միայն տեղում ծանոթանալ, Բերդում օրինակ անհամբեր են սպասում Երևանից եկող ցանկացած հյուրի: Մայրաքաղաքից ի դեպ, հատկապես պաշտոնյա շատ հաճախ չի, որ այցելում է, «Սոսե մայրերի ասոցիացիայի» նախագահ Նինա Ադամյան.«Շնորհակալ ենք, որ եկել եք, այստեղ կա մի ազգ, որը կոչվում է հայ ազգ, որը կոչվում է հայեցի, որը պաշտպանելու համար մենք պետք է կանխենք արտագնա աշխատանքի մեկնողներին: Նկարիչ ունեինք Կոշտանց Գառնիկ էր անունը, ասում էր ով խելք ունի մեռավ, ով փող ունի տեղափոխվեց, ով էլ անճար էր մնաց: Բայց ես չէի աս, որ մենք անճար ենք , մենք է, մնացել ենք մեր հողն ու ջրին, ինչ որ հայրենասիրության միտումն ա մեր սրտերում, մեր հոգիներում: Բոլոր դեպքերում մենք կանք, ուզում ա մեզ օգնության գան, ուզում ա չգան» :

1988-ից մինչ այսօր մենք պատերազմի մեջ ենք, մենք անընդհտաբ կրակոցների տակ ենք, ամենաշատը տանջվել են սահմանամերձ գոտիների բնակիչները»,- ասում է տիկին Նինան: Հոգսերի պակաս այստեղ տեղացիները չունեն: Դրանց ավելացել են նաև վախը, անհանգստությունը, «մտեք սահմանի գյուղերը, դպրոցներ ունենք, մանկավարժների վարձատրություն չկա, ստեղից ընդեղից են փորփորում, որ երկու կոպեկ գտնեն, մանկավարժներին պահեն, թող չանեն որ տեհանք լքեն, ինչ ա մտածում էսօր մեր պետությունը, մեզ  հետաքրքիր ա՞ տրանց ընտրությունը, մեզ հետաքրքիր ա՞ էս խաժամուժը, որ ժողովրդի գլխին ա կոտրվում, մեր մատի փուշը ո՞վ պիտի հանի, էդ մասին մենք պետք մտածենք, մեր հոգսը պիտի իմանան մարդիկ: Մենք ենք մեր ընտանիքի հոգսերը հոգալու: 1988-ից նրանց կրակոցները մեր աչքի առաջ ա, մեր գլխի մեջ ա»:

Բերդում ու ոչ միայն, տեղացիներին մտահոգող երկու ամենակարևոր հարցերը արտագաղթն ու գործազրկությունն են: Պաշտոնապես 500 գործազուրկ է գրանցված Բերդի տարածաշրջանում: Բերդում՝ 300, մյուս 16 համայնքներում 200: Պաշտոնական վիճակագրոթյունը, սակայն, իրական գործազրկությունը չի արտացոլում,- կարծում է Բերդի «Կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Անահիտ Բադալյանը.«Գործազրկությունը հանգեցնում է միգարցիային, պաշտոնական տվյալներ չեմ ուզում հրապարակել, որովհետև բոլորս գիտենք, թե պաշտոնական տվյալները որքանով են համապատասխանում իրականությանը»:

Սահմանամերձ գյուղերի խնդիրները շատ են, մի քանի րոպեում կամ մեկ ռեպորտաժի շրջանակներում դրանք անհնար է ներկայացնել: Այստեղ բնակվող յուրաքանչյուր ընտանիք մի պատմություն է՝ իրական պատերազմի միջով անցած, ամեն վայրկյան հնչող կրակոցներին պատրաստ:

Ցուցադրել ավելի
Back to top button