ԿարևորՔաղաքական

Պարույր Հայրիկյանը պատրաստ է գլխավորել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն իր դեմ կատարված մահափորձից հետո շարունակում է կուրս անցնել Կարմիր խաչի հիվանդանոցում։ Հայրիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել եւ հայտարարել է, որ պատրաստ է գլխավորել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը: Հիշեցնենք՝ այս հանձնաժողովի ղեկավարումն առաջարկվել էր «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, սակայն վերջինս մերժել էր այդ առաջարկը: «Հենց սկզբից բոլորը պետք է իմանան, որ այդ բարեփոխումները կարող են լինել միայն ի նպաստ ժողովրդավարության և մարդու իրավունքների։ Ես իմ գործը կանեմ անկախ իմ առողջական վիճակից և գտնվելու վայրից։

Իսկ առաջարկիս՝ Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի համաձայնվելու դեպքում Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է անմիջապես դադարեցնել իր հացադուլը և լիաթոք մասնակցել քաղաքական գործընթացներին։ Ինչ-որ հարցերում համախոհներ կլինենք, ինչ որ հարցերում ընդդիմախոսներ, սակայն հավատացնում եմ, որ իմ գլխավորած հանձնաժողովը չի անտեսի ոչ մի առաջարկ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Պարույր Հայրիկյանը։ Ազգային ինքնորոշում միավորման առաջնորդը ակնկալում է ընթերցողների արձագանքը։

Ցուցադրել ավելի
Back to top button