ԿարևորՀասարակություն

Նա ապրեց ոչ շատ երկար, բայց բովանդակալից ու իմաստավորված կյանք

Ալիսա Գեւրգյան

«Ռադիոլուր»

Նա ապրեց ոչ շատ երկար, բայց բովանդակալից ու իմաստավորված կյանք՝ հայ նորագույն պատմության մեջ մնալով որպես ամենաերկարակյաց վարչապետ ու նվիրյալ պետական գործիչ։ Անդրանիկ Մարգարյանը կյանքից հեռացավ 2007-ի մարտի 25-ին։ Ավանդույթի համաձայն ամեն տարի այս օրը մարդաշատ է լինում նրա շիրիմը։ Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում գտնվող Անդրանիկ Մարգարյանի շիրիմն այսօր ևս ծածկվեց թարմ ծաղիկներով, ծակեպսակներով։ Դեռևս վաղ առաոտյան Անդրանիկ Մարգարյանի շիրիմին են այցելել հանրապետության նախագահը, վարչապետը, հանրապետական կուսակցության գործիչներ, Անդրանիկ Մարգարյանի մտերիմներն ու հարազատները։ Նրանք հարգանքի տուրք են մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին, ապա խունկ ծխել։

«Հայ մարդ էր ամեն ինչում։ Նա ոչ միայն այս երկրի տերերից էր, այլև որ շատ կարևոր է, այս երկրի ծառաներից էր։ Յուրաքանչյուրը մեզնից գալիս է աշխարհ, հեռանում, բայց իրենից հետո թողնում է իր դասերը։ Եթե հիմա փորձենք վերլուծել Անդրանիկ Մարգարյանի դասերը, դասերի դասը՝ առաջին, երկրորդ, հինգերորդ, հարյուերորդ, հազարերորդ դասը կլինի հայրենասիրությունը։ Եթե մարդը խղճի մտոք անում է իր գործը, ուրեմն՝ նա հայրենասեր է, եթե մարդը նվիրված է իր ընտանիքին, իր երեխաներին՝ նա հայերանսեր է, եթե մարդը չի դավաճանում իր կուսակցությանը, իր ընկերներին՝ հայրանսեր է, եթե մարդն ամեն ինչ անում է, որ մեծանա, հզորանա իր երկրի բանակը, ուրեմն՝ հայրենասեր է»։

«Լավ մարդ» կամ իսկակակն հայ մարդ բնոորշումները միայն թատերական գործիչ Երվանդ Ղազանչյանի այս տողերում չէ, որ հանդիպում ենք՝ թերթելով Անդրանիկ Մարգարյանին նվիրված «Նվիրյալը» գրքում։ «Լավ մարդ » կոչվելը նպատակ չէր, էություն էր՝ ժառանգած տոհմիկ մշեցի նախնիներից։ «Նա հավատում էր Աստծուն, նրա մեջ կար ամեն ինչ՝ իրավիճակը կայուն պահելու համար՝ և քրիստոնեությունն էր իրենը, և հեթանոսությունը, և Նժդեհն էր իրենը՝ իր բոլոր գաղափարներով, և այսօրվա բանաձևերի հետ էր հաշվի նստում, և աջերը և ձախերն էին իր հետ հաշվի նստում։ Անդրանիկ Մարգարյանի համար բոլորը հարազատ էին, եթե նրանց գաղափարախոսությունը ծառայում էր ազգին։ Սա էր, որ նրան դարձրեց կայունության խորհրդանիշ։ Գիտեր, որ ամենասարսափելին պառակտումն է. Առանց գույների բոլորն իրենն էին ու հավասար»,-գրում է հրապարակախոս Զորի Բալայանը։

«Անդրանիկ Մարգարյանի դերը երկրի պետականության կայացաման գուրծում մենք ի վիճակի կլինենք գնահատել տարիներ հետ միայն, ինչպիսի կարևորագույն խնդիրներ նա կարողացալ լուծել իր կենդանության որոք` հաճախ գտնելով թերևս միակ ճիշտ լուծումը»,-ասում է ԱԺ հանրապետական պատգամավոր Դավիթ Հարությունյանը:

«Կուսկացամոլ չէր, չէր սիրում մարդկանց, ում համար կուսակցությունն ավելի բարձր արժեք էր, քան պետական խորհրդանիշերը։ նա այն եզակի պաշտոնյաներից էր, ով երբեք իր պաշտոնով չզարմացավ»,-այսպես բնորոշում են նրա հատկապես կուսակցական գործընկերները։ ԱԺ հանրապետական պատգամավոր Խոսրով Հարությունյանի բնորոշմամբ շատ-շատերի հիշողության մեջ Անդրանիկ Մարգարյանը կմնա որպես պետության ապագային, իր պատկերացրած Հայաստանին նվիրված պետական, քաղաքական գործիչ:

Մահվանից տարիներ անց էլ գործընկերները հիշում են Անդրանիկ Մարգարյանի խոսքերը, խորհուրդները, պատգամները։ Հանրապետական կուսակցության մամլո խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վստահեցնում է, որ այդ խորհուրդներն ու դասերն այսօր էլ ուղեկցում և առաջնորդում են են իրենց` հանրապետականներին: «Հայրենիքը սիրել ոչ թե վերացական խոսքով այլ գործով, մանրամասն և կոնկրետ»,-այն գաղափարախոսությունը, որը կրում էր Անդրանիկ Մարգարյանը:

 

Ցուցադրել ավելի
Back to top button