Հասարակություն

Մեկ գավաթ սուրճ կամ…

Սուրճը առույգանալու լավագույն միջոց ենք համարում եւ շատերն իրենց առավոտն սկսում են մեկ գավաթ թարմ սուրճով։ Սակայն գիտնականները կազմել են սուրճին փոխարինելու հավակնող  մթերքների ցանկ, որոնք առույգացնելուն զուգահեռ կօգնեն մարդու հաղթահարել լարվածությունը։ Ըստ հետազոտության՝ սուրճը լիովին կարող է փոխարինել սովորական ջուրը, քանի որ այն նույնպես ցրում է լարվածությունն ու հոգնածությունը: Այլըտրաքնային հաջորդ միջոցը շոկոլադն է, քանի որ կակաոյի պատիճներում տոնուս հաղորդող նյութեր կան, վերջիններս նպաստում են էնդորֆին հորմոնի արտադրությանը, որն էլ  մեծացնում է էներգիայի պաշարը:

Երրորդ տեղում կարմիր խնձորն է, որը հարուստ է բջջանյութով եւ վիտամիններով:
Էներգիա հաղորդող հատապտուղներ են ազնվամորին, հապալասը, ելակը, ինչպես նաև բանանը։
Ցիտրուսային մրգերից առույգացնող միջոց կարող է լինել առավոտ նախաճաշին մեկ բաժակ նարինջի հյութը, որի բաղադրության մեջ առկա վիտամին C- ն մարմնին հաղորդում է էներգիայի մեծ պաշար:
Ասում են նաև, որ մեկ բաժակ կանաչ թեյը ավելի շատ թարմություն է հաղորդում մարմնին, քան՝ մեկ գավաթ սուրճը:
Առույգացնող մթերքներ ցանկում ընդգրկված են նաեւ  ընկույզը, վարսակի շիլան, հավը եւ ձուկը:
Ի վերջո` գիտնականներն ընդգծել են, որ առույգանալու կամ առավոտյան արթնանալու համար մարդուն հարկավոր է ոչ թե սուրճ, այլ հավասարակշռված նախաճաշ:

Ցուցադրել ավելի
Back to top button