Վերլուծական

Երեւանում Մոսկվան կշարունակի ներկայացնել «թբիլիսիյան թիմը»

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Օրերս ՌԴ նախագահի հրամանգրով Իվան Վոլինկինը նշանակվել է մեր երկրում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան: Այդ պաշտոնում նա կփոխարինի Վյաչեսլավ Կովալենկոյին, ով ղեկավարում էր ռուսաստանյան դիվանագիտական առաքելությունը 2009 թվականից:
54-ամյա Իվան Վոլինկինը  2009 թվականից ՌԴ ԱԳՆ գլխավոր քարտուղարության ղեկավարի տեղակալն էր:  Նոր դեսպանը քաջածանոթ է հարավկովկասյան տարածաշրջանին։

Մինչեւ 2007 թվականը Նա Վրաստանում ՌԴ դեսպանորդն էր։ Ռուս-վրացական լարված հարաբերությունների ֆոնին Թբիլիսին նրան «պերսոնա նոր գրատա» հայտարարեց եւ վտարեց երկրից։

Վոլինկինը կփոխարինի Վչաչեսլավ Կովալենկոյին, որը Երեւանում նշանակում ստացավ ռուս- վրացական դիվանագիտական հարաբերությունների խզումից հետո։ Կովալենկոն Ռուսաստանի դեսպանն էր Վրաստանում եւ, ըստ էության, Վոլինկինի ղեկավարը։

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը այսօր նկատեց, որ Կովալենկոյի հետ Թբիլիսիից Երևան էր տեղափոխվել ռուսական դեսպանատան անձնակազմի կորիզը։ Նոր դեսպանն էլ «թբիլիսյան թիմի» անդամն է։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ Իվան Վոլինկինը կշարունակի իր նախորդի դիվանագիտական ուղենիշը և կօգտագործի իր մասնագիտական մեծ փորձառությունը, մասնավորապես տարածաշրջանային զարգացումներում, հատկապես, հաշվի առնելով, ռուս-վրացկան հարաբերությունների վերականգման առկա միտումները։

Ցուցադրել ավելի
Back to top button