ԿարևորՄիջազգային

Պատմական հանդիպում. առաջին անգամ Հռոմի պապը հանդիպեց Հռոմի պապին

Պատմության մեջ առաջին անգամ այսօր տեղի է ունեցել Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդների՝ պապ Ֆրանցիսկի եւ պատվավոր պապ Բենեդիկտոսի հանդիպումը։
Այսօր հետմիջօրեին Ֆրանցիսկ պապը ուղղաթիռով ժամանեց Հռոմի մերձակա Կաստել Գանդոլֆո պապական ամառանոց, որտեղ նրան անձամբ դիմավորել է Բենեդիկտոս 16- րդը, ով փետվարի 28- ին ինքնակամ թողեց առաքելական աթոռը։
Պապի ուղղաթիռը մինչեւ վայրէջքը երկու անգամ պտույտ է կատարել Կաստել Գանդոլֆո տարածքով։

Երկու հովվապետերը ուղղվել են Առաքելական պալատ, որի գրադարանում էլ տեղի է ունենում հանդիպումը։ Դրանից հետո Բենեդիկտոս եւ Ֆրանցիսկ պապերը միասին կճաշեն։ 

Ցուցադրել ավելի
Back to top button