Միջազգային

Մահացել է Բորիս Բերեզովսկին

Այսօր 68 տարեկան հասակում մահացել է գործարար Բորիս Բերեզովսկին, Ֆեյբուքի էջում հաղորդել է նրա փեսան՝ Եգոր Շուպեն։ Նրան հայտնաերել են Լոնդոնի տներից մեկում տեղական ժամանակով ժամը 11- ին։

Փաստաբան Ալեքսանդր Դոբրովինսկին կրկին Ֆեյբուքում գրել է, որ գործարարը ինքնասպան է եղել։

Ռուսական Առաջին ալիքն էլ հաղորդել է, որ այս շաբաթ Բերեզովոսկին մի քանի սրտի նոպա է ունեցել։

Վերջին տարիներին Մեծ Բրիտանիայում ապաստան գտած գործարարը եւ Վլադիմիր Պուտինի անզիջում քննադատը  ֆինանսական լուրջ խնդիրներ ուներ։
2012 թվականին նա Լոնդոնի դատարանում տանուլ էր տվել ռուս մեկ այլ գործարարի՝ միլիարդատեր, «Չելս» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչի դեմ հայցը, որով պահանջում էր իր նախկին գորընկերոջից 5 մլրդ դոլար փոխհատուցում։
Դրանից հետո նա իր փաստաբաններին իրենց ծառայւթյունների համար մի քանի տասնյակ միլիոն դոլար վճարելու բարդություն ուներ եւ սկսել էր վաճառել անշարժ գույքը։

Ցուցադրել ավելի
Back to top button