Հասարակություն
Կարբիի առտնին հոգսերը


Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Արագածոտնի մարզի Կարբի գյուղական համայնքում էլ, ինչպես հանրապետության մյուս վայրերում, խնդիրները շատ են` պարարտանյութը թանկ է, գյուղատնտեսական տեխնիկան` հին ու անմատչելի, վարկերը՝ բարձր տոկոսադրույքներով։
Տեղացիները «Ռադիոլուրին» պատմել են, որ այստեղ ապրում են մարդիկ, որ օրվա հացի փող էլ չեն կարողանում աշխատել, սնունդը խանութներից պարտքով են վերցնում` անհամբեր սպասելով կենսաթոշակին։