Հասարակություն

Երիտխորհրդարանականներն առաջարկում են հարկային արտոնություններ տալ սիրիահայերին

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Երեկ Ազգային ժողովում կայացավ Երիտասարդական խորհրդարանի հերթական լիագումար նիստը: Երիտպատգամավորները, մասնավորապես, քննարկել են Քաղաքացիական դատավարության օրենսգրքում, Երիտասարդական խորհրդարանի կազմավորման եւ գործունեության կարգում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, ինչպես նաև Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծերը: Վերջինս, մասնավորապես, նախատեսում է հարկային արտոնություններ սահմանել Հայաստան ներգաղթած սիրիահայերի համար:
Ինչպես և Ազգային ժողովը, երիտասարդական խորհրդարանն էլ ունի 131 պատգամավոր՝ 18-ից 30 տարեկան։
50 անդամներ ներկայացնում են բուհերը, 39- ը` ԱԺ- ում առկա քաղաքական ուժերը, 42- ը ներկայացված են ինքնառաջադրման կարգով:

Ի տարբերություն ԱԺ- ի, որտեղ այժմ կա 15 կին պատգամավոր, երիտասարդական խորհրդարանում կա 47 գեղեցիկ սեռի ներկայացուցիչ։

Ցուցադրել ավելի
Back to top button