Հասարակություն
Երեւանցիները ավագանու ընտրությունների մասին


Շաքե Ավոյան
«Ռադիոլուր»
Ինչպիսի՞ն պետք է լինի Երեւանի քաղաքապետը, ի՞նչ քայլեր պիտի ձեռնարկի մայրաքաղաքը զարգացնելու ուղղությամբ։
Երեւանցիների կարծիքով՝ քաղաքապետը պետք է լինի երեւանցի, ուշադրություն դարձնի մայրաքաղաքի ծայրամասերին նաեւ, չմտածի քաղաքի մասին միայն ընտրությունից ընտրություն։