Րաֆֆի Հովհաննիսյանը առաջարկներ է ուղարկել Սերժ Սարգսյանին


Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի այսօր հրավիրած հանրահավաքից առաջ վիճաբանել են ոստիկանները և հավաքի մասնակիցները: Ոստիկանության գնդապետ Վլադիմիր Օսիպյանը մոտեցել է Րաֆֆի Հովհաննիսյանին և հորդորել հեռացնել պատվանդանների վրա փակցված ժապավենները, քանի որ, ըստ ոստիկանի, դա Մշակութային արժեքների պահպանման օրենքի խախտում է։ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ ակցիան ինքնաբուխ է եղել, ինքը նման հրահանգ չի տվել և մեկ ժամ անց կխնդրի հավաքի մասնակիցներին հեռացնել ժապավենը:
Հանրահավաքին ժամանակ «Ժառանգության» առաջնորդը ընթերցել է նախագահ Սերժ Սարգսյանին ուղարկած առաջարկների երկու փաթեթը։
Հովհաննիսյանի առաջին առաջարկը նախագահական արտահերթ ընտրությունների անցկացումն է:
Երկրորդ փաթեթի հիմնական պահանջն այս տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է:
Միաժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջում է անցնել 100 տոկոս համամասնական ընտրակարգի, հրապարակել ընտրություններին մասնակցածների ցուցակները, վերականգնել կուսակցական ձեւավորման սկզբունքը կենտրոնական եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում։
«Ժառանգության» առաջնորդը նաեւ պահանջում է պաշտոնանկ անել «առնվազն հինգ մարզպետների», «հիմնական ընտրակեղծարար քաղաքապետերի և գյուղապետերի», քրեական պետասխանատվության ենթարկել «բոլոր ընտրակեղծարարների առանց բացառության, այդ թվում՝ մարզպետերի, քաղաքապետերի, կուսակցական պատասխանատուների, այլ պաշտոնյաների»։
Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկել է հետևյալ հաստատությունների ՝ հանձինս Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած մարդկանց.
Նաեւ առաջարկել է ՀՀ գլխավոր դատախազության, Պետեկամուտների կոմիտի, ազգային անվտանգության ծառայության, արտաքին գործերի նախարարություն, կրթության և գիտության նախարարություն, Արդարադատության խորհրդի, Վերահսկիչ պալատի, Հակակոռուպցիոն հանձնաժողովի «ղեկավարների պաշտոններում նշանակել ժողովրդից»։