Սոցնեդրումների հիմնադրամը այս տարի կիրականացնի 3.56 մլրդ դրամի ծրագրեր


Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի հանրապետության համայնքներում իրականացրած ծրագրերի 46 տոկոսն առնչվում է հանրակրթական և մասնագիտական դպրոցներին, 28 տոկոսը՝ գյուղական բնակավայրերի համայնքային կենտրոններին և մշակույթի տներին: Ներկայում մեկ տասնյակից ավելի ծրագրեր գտնվում են ավարտական փուլում, ևս 26 ծրագրերում կատարվում են շինարարական աշխատանքներ, հայտնել է հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը ՀՍՆՀ հոգաբարձուների խորհրդի հերթական նիստում։
Հանրապետության վարչապետի գլխավորությամբ տեղի ունեցած նիստում հաստատվել է Սոցներդրումների հիմնադրամի 2013 թ. բյուջեն և հավանություն տվել այս տարի իրականացվելիք մի շարք ծրագրերին:
Վարչապետ Սարգսյանը կարևորել է դրանց իրականացումը հատկապես սոցիալապես խոցելի համայնքներում։
Ըստ 2013 թ. բյուջեի՝ ՀՍՆՀ-ի 3-րդ ծրագրով նախատեսված է 3.56 միլիարդ դրամ, որով կիրականացվի երեք տասնյակից ավելի ծրագրերի ֆինանսավորումը, ևս 10-12 ծրագիր կճշգրտվի մոտ ապագայում: