Հասարակություն

Սիրտ- անոթային մահվան դեպքերից 15 տոկոսի պատճառը աղն է

2010 թվականին սիրտ-անոթային հիվանդություններից 2,3 մլն մահվան դեպքերը կապված են եղել մեծ քանակությամբ աղի օգտագործման հետ, ցույց են տալիս Սրտի ամերիկյան ընկերակցության նոր հետազոտությունները։

Ընկերակցության տվյալների համաձայն՝ սրտային նոպաների, ինսուլտների եւ սիրտ-անոթային այլ հիվանդություններից մահվան դեպքերի 15 տոկոսը աղի ավելորդ օգտագործման պատճառով է։ Ավելին՝ մահերի մեծ մասն արձանագրվել է ցածր եկամուտներ ունեցող երկրներում։

«Բժշկա- սանիտարական ազգային եւ գլոբալ միջոցառումները, որպիսիք նատրիումի օգտագործումը կրճատելու ծրագրերն են, կարող են փրկել միլիոնավոր կյանքեր»,- ասել է հետազոտության ղեկավարներից Դարիուշ Մոզաֆարիան։

Ամերիկյան ընկերակցությունն առաջարկում է օրական օգտագործել 1500 մգ- ից ոչ ավելի նատրիում։

Հետազոտություններն իրականացվել են 1990- 2010 թվականներին։ Հետազոտված մահվան 1 մլն դեպքերը մինչեւ 69 տարեկան մահացածներն են։ Նրանց 60 տոկոսը՝ տղամարդիկ են։

Ցուցադրել ավելի
Back to top button