ԿարևորՀասարակություն

Մեկնարկել է «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» նոր ծրագիրը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Երևանում այսօր տրվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» նոր ծրագրի մեկնարկը: Եռամյա ծրագիրն արժե երեք միլիոն եվրո: ֆինանսավորվող «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» նոր ծրագրի շրջանակներում նախատեսվում է աջակցություն տրամադրել Հայաստանից Եվրոպա մեկնած, սակայն վերադարձած մեր հայրենակիցներին: Ծրագրի անհրաժեշտությունը ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալության տնօրեն Գագիկ Եգանյանն այսպես է պարզաբանել «վերադարձողների համար պայմաններ ստեղծենք, որպեսզի նրանք նորից չմեկնեն Հայաստանից»:

Հայաստանի եթե ոչ թիվ մեկ, ապա կարևորագույն խնդիրներից մեկը արտագաղթն է, որի տեմպերը, չնայած գործադրվող ջանքերին, դեռ նվազելու միտում չունեն: Ինչպես գիտենք, Հայաստանից ավելի շատ մեկնում են Ռուսաստանի Դաշնության՝ աշխատելու նպատակով: Հայաստանում արտագաղթը սեզոնային բնույթ է կրում, հաճախ են ասում պատկան մարմիններն ու վստահեցնում, որ եղանակները տաքանալուն պես մեր երկրից մեկնողները աշնան վերջին կամ ձմռան սկզբին անպայման վերադառնում են: Արտագաղթի բարձր ցուցանիշներ է գրանցվում հատկապես լեռնային, նախալեռնային ու սահմանամերձ շրջաններում: Մեր երկրից նաև եվրոպական երկրներ են մեկնում, իհակրե , ոչ այն ծավալաներով, ինչպես Ռուսաստանի Դաշնություն: Միգրացիոն հոսքերը համակարգելու և ոչ միայն նպատակով Հայաստանը համագործակցում է տարբեր երկրների ու կազմակերպությունների հետ:

Միայն ԵՄ-ի ֆինանսավորմամբ, Հայաստանում այժմ իրականացվում է յոթ ծրագիր՝ ինը միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ: Երկկողմանի հարթակով Հայաստանը համագործակցում է չորս երկրների հետ: Հերթական՝ «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի մեկնարկը տրվեց այսօր: «Տարբեր տեսակի աջակցություն ենք ցուցաբերելու, որպեսզի Հայաստան վերադարձողները իրենց միայնակ չզգանք»,-ասում է ՀՀ ՏԿՆ Միգրացիոն գործակալության տնօրեն Գագիկ Եգանյանը, Հայատան վերադարձողներին աջակցելը ինքնանպատակ չէ.«Մարդիկ, որ կարողանան պայմաններ ունենալ հետագայում Հայաստանից չմեկնել, վերադարձից հետո լինել իրենց կողքին ամենատարբեր հարցերի կապակցությամբ: Հակառակ պարագայում վերադարձից հետո շատերը նորից կարող են մեկնել»:

Երեք տարի ժամանակով ու 3 միլիոն եվրո արժողությամբ ծրագիրը նախատեսվում է վերաինտեգրման օժանդակության համապարփակ ծրագիր մշակել, որը վերադարձող բոլոր հայ միգրանտների համար ճիշտ տեղեկատվություն կապահովի և աջակցության հավասար հնարավորություններ կստեղծի: Ծրագիրն իրականացնում է Ֆրանսիայի միգրացիայի և ինտեգրման գրասենյակը, որի միջազգային գործընկերներն են Բելգիայի, Բուլղարիայի, Չեխիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Ռումինիայի համապատասխան գործակալությունները: Ֆրանսիայի իմիգրացիայի և ինտեգրման գործակալության ներկայացուցիչ Վիրժինի Արտոն «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի ղեկավարն է:
«Հատկապես կոմունիկացիայի ու հաղորդակցության միգրացիոն հարցերի վերաբերյալ, տեղական ու կենտրոնական իշխանությունների հետ հարաբերությունները, որը վերաբերում է կոորդինացման քաղաքականության մշակմանը: Կոնկրետ մի հատված կա, որը վերաբերում է վերադարձած հայերին»:
Հավելենք, որ ծրագիրն իրականացնում է Ֆրանսիայի իմիգրացիայի և ինտեգրման գրասենյակը, որի միջազգային գործընկերներն են Բելգիայի, Բուլղարիայի, Չեխիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Ռումինիայի համապատասխան գործակալությունները: Ծրագիրը վերաբերում է Եվրոպայից վերադարձած բոլոր քաղաքացիներին, ինչպես նաև սփյուռքում գտնվող մեր այն հայրենակիցներինբ, ովքեր կցանկանան իրենց աշխատանքային փորձ ու հմտությունները փոխանցել տեղացիներին:

Ցուցադրել ավելի
Back to top button