Միջազգային

Հայ քահանային համար փրկագին են պահանջում

Հալեպում հայ կաթոլիկ հոգեւորականին՝ հայր Միքայելի Քայալին առեւանգած գրոհայինները վերջապես ներկայացրել են քահանային ազատելու պահանջները։ Վերջիններս ցանկանում են նրան փոխանակել սիրիական բանտում գտնվող 15 ապստամբների հետ, ինչպես նաեւ պահանջում են մոտ 250 հազար դոլար փրկագին։

Վերջին անգամ երիտասարդ հոգեւորականին թույլատրել են հեռախոսային խոսակցություն ունենալ մոր հետ փետրվարի 20- ին, որպեսզի վերջինս համոզվի, որ որդին ողջ է։
Կաթոլիկ եկեղեցին նաեւ աջակցության արշավ է սկսել ի պաշտպանության հայր Միքայելի՝ կոչ անելով նամակներ տեղադրել Ֆրանսիայի եւ Ռուսաստանի արտգործնախարարությունների ինտերնետային կայքերում, ինչպես նաեւ Ֆեյսբուքի՝  https://pt-br.facebook.com/SupportFrMichelKayal էջում։

Ցուցադրել ավելի
Back to top button