ԿարևորՀասարակություն

Կրակոցներ ԱԺ- ում (ֆոտոշարք)

Այսօր 25- ամյա Վրեժ Գալստյանը դանակով զինված մուտք է գործել Ազգային ժողովի տարածք։Նա հասել է մինչեւ շենքի աստիճանների մոտ, որտեղ եւ անվտանգության աշխատակիցները շրջապատել են երիտասարդին եւ հրահանգել դանակը նետել։

Նա չի ենթարկվել, որից հետո անվտանգության ծառայողները կրակել են նրա ոտքին՝ աջ ազդրին։

Առաջին բուժօգնություն տրամադրելուց հետո նա տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Ըստ «Շտապ օգնություն» ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանի՝ երիտասարդի կյանքին վտանգ չի սպառնում, նրա վիճակը միջին ծանրության է։

Իսկ Ազգային ժողովում իրավապահ մարմինները շարունակում են քննչական գործողություններ իրականացնել։

Back to top button