Միջազգային

Կիպրոսը կարող է դուրս գալ եվրո գոտուց

Կիպրոսը սկսել է վերակազմակերպել իր բանկային համակարգը, հայտնել է Կիպրոսի կենտրոնական բանկի ղեկավար Պանիկոս Դիմիտրիադիսը: Դա պետք է կանխարգելի դեֆոլտը և պաշտպանի բնակչության՝ 1օօ հազար եվրո չգերազանցող ավանդները։
Կիպրական բոլոր բանկերը փակ կլինեն մինչև մարտի 26-ը: Այդպիսով՝ իշխանությունները փորձում են փակել կապիտալի արտահոսքը:
Նախօրեին Կիպրոսի խորհրդարանը հավաքվել էր քննարկելու երկրի տնտեսական խնդիրները: Կիպրոսը պատրաստում է տնտեսության փրկության նոր՝ այլընտրանքային ծրագիր, որը վերջնական տեսքի կբերվի առաջիկա երկուշաբթի։ Նախատեսվում է ստեղծել նոր ազգային համերաշխության հիմնադրամ և սեփական պահուստների հաշվին կուտակել անհրաժեշտ վեց միլիարդ եվրոն:
Պետությունը կարող է դուրս գալ եվրոյի գոտուց և վերադառնալ իր ազգային արժույթին: Իրադարձությունների նման զարգացում հնարավոր է, եթե երկրի կառավարությունը չկարողանա կազմել կայունացման այնպիսի պլան, որը դուր կգա Եվրամիությանն ու Արժույթի միջազգայի հիմնադրամին:
Նշենք, որ Կիպրոսի 800 հազար բնակչության պարագայում բանկերում դեպոզիտների ընդհանուր գումարը կազմում է 70 միլիարդ եվրո: Ընդ որում՝ երկրի ՀՆԱ-ի ծավալն ընդամենը 18 միլիարդ եվրո է:

Back to top button