Սպորտ

Բերքի մասին կարելի է խոսել մեկ ամսից. բնության անակնկալների սպասումով

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/03/220313agro.mp3

Հանրապետությունում ցրտահարություններն ու ջերմաստիճանի կտրուկ բարձրացումները գյուղոլորտի վրա խիստ ազդեցություն չեն ունենա, այսօր ասաց գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը: Ըստ նրա` մարտի սկզբին ցրտահարություններն անհանգստացնում էին հատկապես խաղողի այգիների առումով, սակայն որեւէ վնաս այդ օրերին չգրանցվեց:
Տարին այժմ բարեհաճ է, եղանակը` նպաստավոր: Սակայն գյուղոլորտի համար եղանակի տհաճ անակնկալները սպասելի են դեռ մինչեւ ապրիլի 20-22-ը: Ուստի այս տարի ակնկալվող բերքի մասին էլ կարելի կլինի խոսել մեկ ամսից միայն, նկատում է Գառնիկ Պետրոսյանը:
Արարատյան դաշտավայրում սկսվել է կարտոֆիլի տունկը, սածիլման աշխատանքները, ջերմոցային տնտեսություններում ցանք է կատարվում: Այս համատեքստում փոխնախարարին ոչ պակաս մտահոգում է կարտոֆիլի եւ լոլիկի վնասատուների նոր հնարավոր տարածումը:
Անցյալ տարի կարտոֆիլի եւ լոլիկի ցեցի տարածման հետեւանքով մի շարք տարածքներ հատկապես Մասիսի և Էջմիածնի շրջաններում լրջորեն վնասվել էին, անգամ այդ շրջաններում նորից այդ մշակաբույսերի մշակումը կասկածի տակ է դրվել:
Սակայն փոխնախարարն ընդգծում է, որ այդ ցանքարատածությունների կրճատման պարագայում լուրջ խնդիր կունենանք. Արարատյան դաշտավայրի վաղահաս կարտոֆիլն ամբողջությամբ բավարարում է հանրապետության պահանջարկը: Ցանքերը, ըստ նրա, ոչ թե պետք է կրճատել, այլ կատարել մասնագետների հանձնարարականները:
Գյուղացիների խնդիրներից բանախոսն առանձնացրեց հատկապես ֆինանսական ռեսուրսների պակասը: Գյուղացուն որոշակի աջակցության ցուցաբերումը կարեւոր խնդիր է: Պետրոսյանի գնահատմամբ` այդ ուղղությամբ իրականացվում են լուրջ քայլեր: Այս տարի ազոտական պարարտանյութի 31 300 տոննա պահանջարկ կա, ընթացքի մեջ են բաշխման աշխատանքները:
Մեծ քանակությամբ դիզելային վառելիք է ներկրվում, ոը եւս մատչելի գնով տրամադրվում է գյուղացիական տնտեսություններին: Սակայն փոխնախարարը միաժամանակ նաեւ խոստովանում է` այդ քայլերը դեռ սպասելիքներն ամբողջապես չեն բավարարվում, խնդիրներն էլ վերջնականապես չեն լուծում։

Ցուցադրել ավելի
Back to top button