ԿարևորՔաղաքական

Արդյո՞ք կստացվի միասնական պայքար

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Երեւանի ավագ անու ընտրության ստարտային իրավիճակի մասին են նաեւ այսօր խոսել ընտրություններին մասնակցել պատրաստվող քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Ժառանգության, ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, Դաշնակցության, ՕԵԿ-ի եւ «Առաքելություն» կուսակցության ներկայացուցիչները գնահատել են նաեւ միասնական շտաբ ստեղծելու միջոցով Երեւանի ավագանու ընտրությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու հնարավորությունները:

ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանի խոսքով` քաղաքական ուժերից յուրաքանչյուրն ունի իր անելիքն առանձին-առանձին` կապված քարոզչության առանձնահատկությունների հետ: Յուրաքանչյուրն ինքն է ընտրում ընտրողին ներկայանալու իր տակտիկան` ասաց ՀԱԿ անդամը` չցանկանալով մանրամասներ բացահայտել ՀԱԿ-ի ընտրած տակտիկայից: ՕԵԿ ներկայացուցիչ Հովհաննես Հովհաննիսյանը նախ նկատեց, որ այսօր քաղաքական մթնոլորտն առավել հանդուրշողական է` ի տարբերություն Երեւանի ավագանու նախորդ ընտրություններում տիրող վիճակի: Ավագանու ընտրություններին պատրաստվելը ՕԵԿ-ը սկսել է դեռ նախորդ` 2009-ի ավագանու ընտրություններից անմիջապես հետո, երբ կուսակցությունը չունեցավ հաջողություն: Որի իրականացումը շոշափելու է յուրաքանչյուր երեւանցու շահերը` հավելեց ՕԵԿ ներկայացուցիչը: Շատ կոնկրետ փոփոխություններ իրականացնելու ցանկությամբ է Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում նաեւ ԲՀԿ-ն: Այդ մասին վստահեցրեց կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:

Այսպիսի մոտ մեկ տասնյակ ցանկություններ շարադրեց ԲՀԿ անդամը` եզրահանգելով, թե իրենց խնդիրն է կառավարումը դարձնել արդյունավետ, մայրաքաղաքը` առավել բարեկարգ ու գրավիչ հյուրերի համար: Նա վստահ է, որ դա կհաջողվի: Ավագանու ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի բոլոր ներկայացուցիչներն էլ շեշտեցին, որ կարեւոր են համարում նաեւ միասնաբար ընտրակեղծիքների դեմ պայքարելը: Հաղթանակ գրանցելու համար սա ամենակարեւորն է` ձեւակերպեց ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանը:

Բանախոսը հիշեցրեց, որ իրենք արդեն հանդես են եկել միանական շտաբ ձեւավորելու մասին հայտարարությամբ, որը պետք է վերահսկողություն իրականացնի ընտրությունների նկատմամբ: ՀՅԴ ներկայացուցիչ Արթուր Եղիազարյանը նկատեց, որ նախագահական ընտրություններից հետո ընդդիմադիր քաղաքական դաշտը համախմբելու Դաշնակցության փորձերն ինչ-ինչ պատճառներով արդյունք չունեցան: Այդուհանդերձ, Դաշնակցության ներկայացուցչի խոսքով, իրենք լավատես են եւ հույս ունեն, որ այս անգամ համատեղ պայքար կստացվի:

Ժառանգության ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանը ողջունեց, որ նախագահական ընտրությունների մասնակցությունից հրաժարված ուժերը որոշել են մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին: Միաժամանակ` նա շեշտեց, թե քաղաքական հիմնական զարգացումներն այսօր ընթանում են ազատության հրապարակում, իսկ ավագանու ընտրությունները ածանցյալ են:

«Առաքելություն» կուսակցության անդամ Մանուկ Սուքիասյանի խոսքով` ավագանու ընտրություններն արդեն իսկ ստվերված են, քանի որ ակնհայտորեն իշխող կուսակցության եւ մյուս մասնակիցների ստարտային հնարավորությունները տարբեր են:

Կարդացեք նաև
Close
Back to top button