Հասարակություն

Այսօր ջրի համաշխարհային օրն է

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

1992 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան որոշում ընդունեց յուրաքանչյուր տարի մարտի 22-ին նշել ջրի համաշխարհային օրը և առաջարկել բոլոր պետություններին այդ օրն ացկացնել միջոցառումներ` նվիրված ջրային պաշարների օգտագործմանը և պահպանմանը: 2005 թվականից մինչև 2015 թվականը հայտարարված է որպես «Ջուրը կյանքի համար» խորագրի տասնամյակ: Յուրաքանչյուր տարի ունի իր կարգախոսը, այս տարվանը`«Ջրային համագործակցությունն» է:

ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը խոսքով` Եղեգիս գետի վրա գործադրվող 12 ՀԷԿ-երի արդյունքում գետը փոխել է իր ֆիզիկական ու քիմիական կազմը: Շրջակա միջավայրի վրա ազդեցության մոնիթորինգի կենտրոնի տվյալներով վերջին 3 տարվա ընթացքում ջրի ջերմաստիճանը բարձրացել է, թափանցելիությունն իջել, կաված մասնիկների քանակությունն ավելացել է, լուծված թթվածնի քանակությունը զգալիորեն նվազել է: Այս իրավիճակն էլ ըստ Բարդուխ Գաբրիելյանի` ազդում է ձկնապաշարների վրա:

Չնայած որ փոքր ՀԷԿ երի կառուցումը խրախուսվում է ամբողջ աշխարհում, քանի որ արտանետումներ չկան: Սակայն մեզ մոտ դրանց կառուցումն իրենց բացասական ազդեցությունն են թողնում էկո համակարգերի վրա: Փոքր ՀԷԿ երի կառուցումնն ազդում է նաև Սևանի էկո համակարգի վրա, կառուցվում են հանքաարդյունաբերական ձեռարկություններ, որն էլ զգալիորեն փոխում է ջրի որկաը:

Կենսաբանակն գիտությունների դոկտոր Բարդուխ Գաբրիելյանի խոսքով` Սևանա լճում զարգացել է ձկնաբուծությունը, բայց մեր միակ քաղցրահամ ջրի պաշարում պետք է թուլատրվի տեղական ձկների բուծումը, կարծում է նա: Ոչ հիմնավորոված ձկնատեսակի ներմուծումը կարող է վտանգավոր լինել էկո համակարգի համար, ասում է կենսաբանակն գիտությունների դոկտորը: Վերջինս նկատում է, որ շատ ձկնաբուծարաններ կան, որոնք կառուցված են հիմնական ձվադրավայր հանդիսացող գետերի վրա, որն էլ վտանգավոր է տեղի ձկների համար:

Ցուցադրել ավելի
Back to top button