Հասարակություն

Տեղափոխվել մեկ գետնանցումից մյուսը` աբսուրդային է. «Արատտա» ուսանողական շարժում

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Ավելի քան մեկ շաբաթ առաջ Երիտասարդականի մետրոյի գետնանցումը դատարկվեց: Քաղաքապետարանի որոշմամբ, գրքերի տոնավաճառը պետք է տեղափոխվեր դեռևս երեք տարի առաջ, սակայն ինչ-ինչ պատճառներով այդ որոշումը հետաձգվեց: Գրավաճառները, ովքեր այսօր, ըստ էության, գրքերի տոնավաճառի համար որևէ անկյուն չունեն, մեղմ ասած չեն համաձայնում քաղաքապետարանի առաջարկած տեղերի հետ: Դե իսկ գրավաճառների հետագա ժամանակավոր գործունեության համար առաջարկվել է այլընտրանքային երկու տարածք՝ Ձկան խանութի հարևանությամբ կամ Մալիբու սրճարանի հարակից գետնանցումներում:

Գրավաճառները, ովքեր առանց այն էլ գրքերի համար լավագույն տարբերակը չէին համարում գետնանցումը, գտնում են, որ աբսուրդային տարբերակ է մեկ գետնանցումից տեղափոխվել մեկ այլ գետնանցում: Խնդրով մտահոգ «Արատտա» ուսանողական շարժման անդամները որոշել են իրենց բողոքը հատնել կառավարությանն ու քաղաքապետարանին և ներկայացնել իրենց բողոք-նամակը:

Ցուցադրել ավելի
Back to top button