ԿարևորՄիջազգային

Ռուսաստանի ՊՆ-ից 150 բնակարն են յուրացրել. հանցավոր խմբավորման ենթադրյալ առաջնորդը հայ է

Մոսկվայում բացահայտվել է ՌԴ պաշտպանության նախարարության զինծառայողների համար նախատեսված բնակարանների յուրացման հետ կապված հանցագործությունը, հայտնում է Лента-ն: Վնասը, որը հանցավոր խմբի մասնակիցները հասցրել են նախարարությանը և Մոսկվայի կառավարությանը, գնահատվում է 1 մլրդ ռուբլի։  Նախօրեին Մոսկվայում և Մերձմոսկվայում իրականացված խուզարկության ժամանակ ձերբակալվել է հանցավոր խմբավորման ենթադրյալ առաջնորդ Վալերի Դանիելյանը, ինչպես նաև նրա հետ համագործակցող իրավաբանն ու երեք ռիելթոր։

Ըստ հետաքննության տվյալների՝ հանցավոր խումբը ցամաքային զորքերի նախկին ծառայող Դանիելյանի կողմից ձևավորվել է 2010թ., ով 100-200 հազար ռուբլի պարգևատրման դիմաց առաջարկել է ՊՆ-ից բնակարան ստանալու իրավունք չունեցող անձանց (հիմնականում՝ նախկին զինծառայողների) բնակարաններ ձեռք բերել Մոսկվայում կեղծ փաստաթղթերի հիման վրա։

Հիմնականում դրանք «15+15» նախագահական ծրագրով կառուցված բնակարաններ էին զինծառայողների համար։ Բացի այդ, Դանիելյանն օգնականների հետ վերավաճառել է բնակարանները՝ օգտագործելով  ՊՆ Բնակարանային շահագործման վարչության (ԲՇՎ) փաստաթղթերը և ձևակերպելով դրանք կեղծ անձանց անունով։ Նա գրանցել է նաև բնակարաններն իր բարեկամների անունով։ Ընդհանուր հաշվով, հանցավոր խումբը յուրացրել է 150 բնակարան։

 

Ցուցադրել ավելի
Back to top button