ԿարևորՀասարակություն

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի քրդական համայնքին՝ Նավրոզի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքին՝ Նավրոզի առթիվ:
Այս մասին տեղեկացնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից: Նախագահի ուղերձում ասված է.

«Հայաստանի քրդական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նավրոզի կապակցությամբ: Գարնանային այս գեղեցիկ տոնը թող մեր քրդական ողջ համայնքի համար լինի երջանկաբեր: Մաղթում եմ հաջողություններ ձեր գործերում և մշակութային և այլ ձեռնարկներում:

Մենք հպարտանում ենք մեր երկրի քուրդ քաղաքացիներով և նրանց արձանագրած հաջողություններով: Նաև արձանագրում ենք այն խնդիրները, որոնք առկա են ինչպես ձեզ, այնպես էլ մեր երկրի բազմաթիվ բնակիչների համար: Համոզված եղեք, որ դրանք լուծվելու են մեր երկրի սոցիալ-տնտեսական վերելքի համատեքստում, և որ պետությունը ուշադիր է ու շահագրգիռ Հայաստանում բնակվող բոլոր համայնքների զարգացման հարցերում:
Կրկին շնորհավորելով Նավրոզի առթիվ` մաղթում եմ ձեզ խաղաղ երկինք և հաջողություններ»:

Ցուցադրել ավելի
Back to top button