ԿարևորՀասարակություն

ՄԻՊ զեկույց-2012. Բազմաթիվ չլուծված խնդիրներ` Առողջապահության նախարարության գործունեության ոլորտում

Օմբուդսմենն այսօր հրապարակել է Առողջապահության ոլորտում մարդու իրավունքների վիաճկին նվիրված 2012 թվականի զեկույցը: Կարեն Անդրեասյանն արձանագրել է, որ Առողջապահության նախարարության գործունեության ոլորտում առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ` կապված համավճարի զեղչման կամ դրա վճարումից ազատելու կարգի նկատմամբ իրականացվող ստուգումների և մշտադիտարկման ցածր արդյունավետության հետ: Խիստ մտահոգիչ է, որ հանրապետությունում բացակայում են շրջանառվող դեղերի որակի հսկողության մեխանիզմները:

Առկա են եղել բազմաթիվ բժշկական ոչ իրավաչափ գործողություններ: Շարունակում է չլուծված մնալ «Բժշկական սխալ» եզրույթի օրենսդրական կարգավորումը, արդյունքում՝ կրկին գրանցվել են բժշկի անփութության կամ բժշկական սխալի հետևանքով ոչ ճիշտ բժշկական միջամտություն ցուցաբերելու մի շարք անցանկալի հետևանքներ: Օմբուդսմենի զեկույցի համաձայն՝ մտահոգիչ է այն, որ մինչ օրս չի ընդունվել մինչև  6 ամսական երեխայի կրծքով սնուցումը կարգավորող օրենքի նախագիծը, բավարար քայլեր չեն ձեռնարկվել «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի` խոցելի խմբի անձանց անվճար դեղորայքով ապահովելու պարտականությունը: Ցածր է «Թեժ գիծ» ծառայության միջոցով ստացված դիմում-բողոքներին համապատասխան լուծում տրամադրելու մակարդակը:

Օմբուդսմենի զեկույցում որպես դրական զարգացում է նշված շտապօգնության ծառայության որակի ու արդյունավետության էական բարձրացումը: Կեղծ դեղերի դեմ պայքարի շրջանակներում ստորագրվել են միջազգային պայմանագրեր, կազմակերպվել են խորհրդաժողով-դասընթացներ: Մի շարք բժշկական միջամտություններ 0-7 տարեկան երեխաների համար իրականացվում են անվճար հիմունքներով:

Կարդացեք նաև
Close
Back to top button