Միջազգային

Հռոմի պապն այժմ էլ հրաժարվեց ավելորդ սենյակներից

Հռոմի պապ Ֆրանցիսկը, ով ընտրվելուց հետո կարճ ժամանակահատվածում արդեն վայելում է ամենահամեստ հովվապետի համբավը, շարունակում է հրաժարվել իրերից, որոնք, նրա կարծիքով, ավելորդ են Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդի անպաճույճ կյանքի համար:
Ֆրանցիսկն այժմ էլ խնդրել է կրճատել Վատիկանում իրեն հատկացված սենյակների թիվը, հայտարարելով, որ իր նստավայրը չափից ավելի ընդարձակ է և այդտեղ կարող էր 300 մարդ բնակվել:
Հիշեցնենք, որ Խորխե Մարիո Բերգոլիոն հրաժարվել էր նաև հատուկ պապամոբիլից, հանձնարարել կազմակերպել գահակալության համեստ արարողություն, և չցանկանալով անհանգստացնել սեփական քարտուղարին վերցրել էր լսափողն ու զանգահարել:
Հեռախոսային օպերատորը սեփական ականջներին չէր հավատացել և պատասխանել. «Եթե դուք Հռոմի պապն եք, ուրեմն ես Նապոլեոնն եմ»։
Իտալական «Լա Ստամպա» թերթը նկատում է, որ Վատիկանի բնակիչներն ամեն օր զարմանք են ապրում, քանի որ Ֆրանսցիսկի նորարաություններն իրականում քրիստոնեական դավանանքի սկզբունքներն են։

Ցուցադրել ավելի
Back to top button