ԿարևորՔաղաքական

Թրայան Հրիսթեա.«Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում»

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»

«Եվրոպական հարևանության քաղաքականության իրականացման վերաբերյալ Հայաստանի 2012թ-ի առաջընթացի մասին զեկույցը նշանավորվում է Հայաստան-ԵՄ քաղաքական երկխոսության ակտիվացմամբ. Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում»,- ներկայացնելով հրապարակված զեկույցն այսօր փաստել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Թրայան Հրիսթեան: Նա նշել է, որ թեև Հայաստանում 2012 թվականին կայացած խորհրդարանական և 2013 թվականի նախագահական ընտրությունները թափանցիկ էին և լուրջ ջանքեր էին գործադրվել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարցերում առաջընթաց գրանցելու համար այդուհանդերձ լրացուցիչ աշխատանք է անհրաժեշտ ձեռնարկել:

«Որպես լրացուցիչ խթան կոնկրետ առաջարկներ կան: Օրինակ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցում նշված մտահոգությունները»:

ԵՄ –ը շարունակելու է աջակցել Հայաստանին բարեփոխումներ իրականացնելու ճանապարհին վստահեցրեց դեսպանը: Զեկույցում նշվում է նաև, որ ԵԱՀԿ ՄԽ-ի ջանքերին զուգահեռ պետք է նոր թափ հաղորդել Մադրիդյան սկզբունքների համաձայնեցման ուղղությամբ: Ինչպես է գնահատում Հայաստանում ԵՄ պատվիարակության ղեկավարը Ադրբեջանից հնչող ռազմատենչ հայատարարությունները, մասնավորապես Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման դեպքում քաղաքացիական ինքնաթիռներին հարվածելու մասին սպառնալիքները: Լրագրողների հարցին Թրայան Հրիսթեան պարզապես, հակիճ նշեց, որ երբեմն նման հայատրարություններ լինում են, սակայն ԵՄ-ը կողմ է խնդրի խաղաղ կարգավորմանը:

Զեկույցում արձանագրվում է, որ ԵՄ-ը շարունակում է պնդել, որպեսզի Մեծամորի ատոմակայանը հնարավորինս շուտ փակվի, որպեսզի համապատասխանի միջուկային անվտանգության միջազգայնորեն ճանաչված չափանիշներին.«Այդուհանդերձ մեր մտահոգությունը շարունակվում է: Մենք բազմիցս խնդրել ենք, որ շուտ դուրս բերվի շահագործումից և պնդում ենք, որ պատրաստվի ապագործարկման ծրագիր»:
Եվրամիությունը, Տրայան Հրիստեայի խոսքով, պատրաստ է ատոմակայանի շահագործման դադարեցումից հետո Հայաստանի ղեկավարության հետ քննարկել այլընտրանքային լուծումներ և այդ ուղղությամբ պատրաստ կլինեն դիտարկել բոլոր հնարավորությունները:

Ցուցադրել ավելի
Back to top button