ԿարևորՄիջազգային

Եկել է ողջագուրվելու և ներելու ժամանակը, ասում է Օջալանը

Եկել է ողջագուրվելու և ներելու ժամանակը, ասել է Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանը՝ քուրդ ապստամբներին կոչ անելով վայր դնել զենքն ու լքել Թուրքիայի տարածքը:
Ցմահ բանտարկության դատապարտված Օջալանի երկար սպասված  ուղերձն այսօր ընթերցվել է Դիարբեքիրում՝ Նովրուզը նշող հազարավոր քրդերի ներկայությամբ՝թուրքերանով և քրդերենով։
«Թող այլևս զենք գործի չդրվի, զինված պայքարին պետք է փոխարինի քաղաքական և դիվանագիտական պայքարը»,- իր ուղերձուն նշել է քրդերի առաջնորդը։
Նամակն ընթերցել են Թուրքիայի խորհրդարանի քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության պատգամավորներ Սըրրը Սուրեյյա Օնդերը և Փերվին Բուլդանը։
Օջալանը շնորհավորել է բոլորին Նովրուզի առթիվ և նշել, որ իրենց կռիվը էթնիկ կամ կրոնական չէ, այլ պատերազմ է անարդարության դեմ։

Ցուցադրել ավելի
Back to top button