Հասարակություն

Տեսչության պետը տուգանքները բարձրացնելու անհրաժեշտություն է տեսնում

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Համայնքներին պատկանող հողերը մեր երկրում վերահսկող մի քանի մարմիններ ունեն, նախ համայնքի ղեկավարն է ուշիուշով հետևում, որ իր ղեկավարած համայնքի  վարչական սահմաններում իրականացվեն հողային օրենսդրության պահանջները,  ապա նրա աշխատանքը վերահսկում է մարզպետարանի համապատասխան վարչությունը, վերջինիս կատարած  աշխատանքներին էլ հետևում են կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Գեոդեզիայի և հողային պետական տեսչություն տեսչության աշխատակիցները: 

Տեսչության պետ Սամվել Մկրտչյանը, հաշվի առնելով փորձը,  տույժ-տուգանքների գումարները բարձրացնելու անհրաժեշտություն է նկատում։

«Ամենամինիմալ տուգանքի չափը կազմում է 100 հազար, 150 հազար դրամ: Տուգանքի չափը կապված է խախտման բնույթից: Ամենաբարձր խախտումը շարունակելու դեպքում կազմում է  նվազագույն աշխատավարձի 2,5 հազարապատիկը, այսինքն՝ շուրջ 2,5 մլն դրամ»:

Վարչական տուգանքների են ենթարկվում և իրավաբանական, եւ ֆիզիկական անձինք, ախտումներն էլ տարբեր են լինում «սկսած հողերի նպատակային օգտագործման, գործառնական նշանակության բնույթից»:

Տեսչության պետը փաստում է, որ ոչ բոլոր համայնքների ղեկավարներն է, որ արդյունավետ իրականացնում են իրենց լիազորությունները։ Լինում են դեպեր, երբ նրանք չեն կանխարգելում, չեն կասեցնում  ապօրինի հողօգտագործումները։

Անցյալ տարի Գեոդեզիայի և հողային պետական տեսչություն տեսչության աշխատակիցները հանրապետության մարզերում իրականացրել են տեսչական ստուգումներ: 104 համայնքում կատարված ստուգումենրի արդյունքում շուրջ 20 մլն դրամի տուգանք է նշանակվել:
Արձանագրվել են նաև վարչական պատասխաբատվության չհանգեցնող խախտումներ, որոնք վերացնելու համար համայնքների ղեկավարներին տրվել են պարտադիր կատարման ցուցումներ ու ժամկետներ:
Հողային օրենսդրության խախտումենրի համար 4 համայնքների ղեկավարների գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով հաղորդագրություններ են ներկայացվել մարզային դատախազություններ:

Ցուցադրել ավելի
Back to top button