ԿարևորՔաղաքական

Մանյա Այվազյան.«Պարույր Հայրիկյանի առողջական վիճակում առաջընթաց չկա»

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Պարույր Հայրիկյանի առողջական վիճակում առաջընթաց չկա: Հետագա բուժումը նա կշարունակի արտերկրում»,-այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր տեղեկացրել է ԱԻՄ ներկայացուցչական խորհրդի անդամ Մանյա Այվազյանը: Իսկ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը հանդես է եկել հայտարարաությամբ: ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը վերաբերում էր Հյարիկյանի դեմ կատարված մահափորձի գործով նախաքննության ընթացքին: Մինչ դրան անդրադառնալը նշենք, որ Պարույր Հայրիկյանի առողջական վիճակում առայժմ առաջընթաց չկա: Այդ մասին այսօր տեղեկացրեց ԱԻՄ ներկայացուցչական խորհրդի անդամ Մանյա Այվազյանը:

Վերադառնալով Պարույր Հայրիկյանի հայտարարությանը, որն այսօր փոխանցեց նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանը, մեջբերենք.«Մահափորձի իրականացմամբ ոճրագործին չհաջողվեց վերացնել քաղաքական գործչին, իսկ քաղաքական գործիչն արեց իրենից կախված ամեն ինչ, որպեսզի երկիրը գնա ոճրագործի պատվիրատուի գծած ճանապարհով: Արդյունքում` Պարույր Հայրիկայնը ոչ միայն հաշմվեց և ունեցավ առողջության տևական քայքայում, այլև կորցրեց ընտրողների այն ձայները, որոնք կարող էր ստանալ, եթե հանցագործությունը տեղի չունենար»:

Կատարված հանցագործության իրական պատվիրատուի վերաբերյալ Պարույր Հայրիկայնի սեփական վարկածների մասով վերջինի փաստաբանը քար լռություն է պահպանում: Այս ուղղությամբ որևէ տեղեկություն ստանալու լրագրողների համառ հարցադրումներին ի պատասխան Հայրիյանի փաստաբանը նշեց միայն հետևյալը.«Այս հանցագործությունն ուղղված էր Պարույր Հայրիկայնի ու երկրի անվտանգության դեմ»:

Ցուցադրել ավելի
Back to top button