Հասարակություն

Հայաստանում թիվ մեկ խնդիրը, ըստ հարվածների 46 տոկոսի, դեռ մնում է գործազրկությունը

Լիլիթ Մուրադյան
«Ռադիոլուր»

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ-Հայաստանը` Եվրասիա համագործակցություն հիմնադրամի եւ Նյու-Յորքի Կառնեգի կորպորացիայի աջակցությամբ այսօր ներկայցրել է Կովկասյան բարոմետրի 2012 թ-ի հարցման արդյունքները: Կովկասյան բարոմետրի հարցաշարն անցկացվում է 2003 թ-ից ամեն տարի Հարավային Կովկասի երեք երկրներում, հարցումն անցկացվում է պատահականորեն ընտրված 6000 տնային տնտեսություններում:

Հայաստանում թիվ մեկ խնդիրը, ըստ հարվածների 46 տոկոսի, դեռ մնում է գործազրկությունը։ Երկրորդ տեղում աղքատությունն է.այն հիմնական խնդիր է համարում հարցվածների 16 տոկոսը։ Վրաստանում այս հարաբերկացությունը կազմել է 51 եւ 11 տոկոս, իսկ Ադրբեջանում կարեւորագույն խնդիր է համարվել նախ չլուծված տարածքային հակամարտությունը, հետո նոր աղքատությունը` 46 եւ 8 տոկոս հարաբերակցությամբ: ՀՌԿԿ-Հայաստանի տնօրեն Հեղինե Մինասյանի խոսքով`Կովկասյան բարոմետրն այս տարի նոր հարցեր է ներառել։ Բոլոր երեք երկրներում եղել է հարց Իոսիֆ Ստալինի մասին։ Երեք երկրներում էլ հարցվածների ճնշող մեծամասնությունը չէր ցանկանա ապրել եւ աշխատել Ստաիլնի պես առաջնորդ ունեցող երկրում, չնայած Մինասյանի խոսքով՝ «Ստալինի տիպի ղեկավարի պահանջարկը դեռեւս այս երկրներում կա, շատ ընդգծված չէ, բայց բավական նշանակալից է»:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների հարցին, որը տրվել է արդեն հայերին, ապա հարցվածների գրեթե կեսը՝ 49 տոկոսը, համոզմունք է հայտնել, որ Թուրքիայի հետ սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա, իսկ 47 տոկոսը կարծում է, որ վնաս կհասցնի երկրի անվտանգությանը:

Ներքաղաքական խնդիրներից ամենադժգոհը, հարցման արդյուքներով, Հայաստանն է:

«Հայաստանի հարցվածների միայն 13 տոկոսն է, որ կարծում է թե Հայաստանում ներքին քաղաքականությունը զարգանում է ճիշտ ուղղությամբ: Փոխարենը հիմնականում սխալ ուղղությամբ եւ անկասկած սխալ ուղղությամբ՝ մենք ունենք 20-ական տոկոսներ։ Այսինքն՝ 40 տոկոսը կարծում է , որ քաղաքականությունը ճիշտ ուղղությամբ չի զարգանում: Պատկերն, իհարկե, էապես տարբեր է Վրաստաում եւ Ադրբեջանում: Վրաստանում հավանություն են տալիս ներքին քաղաքականությանը 51 տոկոսը, որը որ շատ նշանակալից է»:

Այնուամենայնիվ՝ հարցվածներին լրջորեն մտահոգող խնդիրներով հանդերձ բոլոր երեք երկրներում երջանկության միջին մակարդակը շարունակում է բարձր մնալ. 1-10-ը սանդղակով գնահատելիս` մեր երկրում այն կազմել է 6.7 տոկոս, Վրաստանում` 6.8 , իսկ Ադրբեջանում` 6.1 տոկոս:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button