ԿարևորՍպորտ

Թե ինչպես ուսանողուհին ամուսնության առաջարկ արեց Հենրիխ Մխիթարյանին

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսխորհրդի նախաձեռնությամբ այսօր բուհի ուսանողները հանդիպել են Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամների հետ: Ուսանողները նաև հարցեր են ուղղել թիմի ավագ Ռոման Բերեզովսկուն և խաղացողներ Հենրիխ Մխիթարյանին ու Յուրա Մովսիսյանին: Հարց ու պատասխանից հոտո ուսանողները հնարավորություն են ունեցել նաև լուսանկարվելու սիրված ֆոիտբոլիստների հետ և ստանալու նրանց ինքնագրերը:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր իսկական տոն էր: Բուհը հյուրընկալել էր Հայաստանի ֆուտբոլի ազգային հաավքականի անդամներին: Ուսանողներն այնպիսի ոգևորությամբ էին սպասում սիրված ֆուտբոլիստներին, որ համալսարանի մեծ դահլիճի մուտքի մոտ խցանում էր առաջացել անգամ մինչև ֆուտբոլիստների ժամանումը: Ուսանողների հետ հանդիպման էին եկել ազգային հավաքականի թիմի ավագ Ռոման Բերեզովսկին և խաղացողներ Հենրիխ Մխիթարյանն ու Յուրա Մովսիսյանը: Ողջունելով անվանի ֆուտբոլիստներին բուհի ուսանողները առանց ժամանակ կորցնելու նրանց ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը:

Հարցերը շատ էին, բայց մեկ հարց այնուամենայնիվ ոչ միայն առանձնացավ իր բնույթով, այլև շփոթության մեջ գցեց անգամ Հենրիխ Մխիթարյանին: Հարցը ամուսնության առաջարկ էր:

Նշենք, որ ֆուտբոլիստների հետ ուսանողների հանդիպումը կազմակերպվել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսխորհրդի նախաձեռնությամբ: Նպատակը ուսանողության շրջանում քարոզել առողջ ապրելակերպը և ներկայացնել իրենց նվիրվածությամբ և տքնաջան աշխատանքով մեծ նվաճումների հասած մարզիկների հաջողության պատմությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button