Միջազգային

Գերմանիայում եկեղեցի է վաճառվում

Գերմանիայում՝ Բրանդենբուրգի սուրբ Բեռնարդ եկեղեցին eBay ինտերնետային աճուրդում հանվել է վաճառքի։ The Local թերթը գրում է, որ 250 քառ. մետր օգտագործելի տարածքով եկեղեցու համար 120 հազար եվրո նախանական գին է սահմանվել։ Եկեղեցու շենքի հետ միասին վաճառվում է հարակից 1000 քառ մետր հողամասը։

Ներկայացված լոտում նշվում է, որ վաճառվող օբյեկտը կարելի է օգտագործել ցանկացած նպատակով՝ մասսայական միջոցառումների կազմակերպման, բժշկական կաբինետի կամ գրասենյակի նպատակով։ Միակ սահմանափակումը՝ եկեղեցին գտնվում է պետության պահպանության տակ եւ այն չի կարելի վերանորոգել։

Վերջին 12 տարում սա 25- րդ եկեղեցին է, որ կաթոլիկ եկեղեցին վաճառում է Գերմանիայում։

Ցուցադրել ավելի
Back to top button