ԿարևորՔաղաքական

ԲՀԿ «ձեռնպահ»ությունը ՀՀԿ- ն չկողմնորոշվածություն է որակում.ԱԺ- ում (լրացված)

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

ՀՀ Սահմանադրության համաձայն` հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է Ազգային ժողովի հատուկ նիստում, ժողովրդին տրված հատուկ երդմամբ: Ազգային ժողովն այսօր որոշեց, որ  ապրիլի 9-ի նիստը կգումարվի  Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Որոշման նախագիծը խորհրդարանական օրվա մեկնարկին ներկայացրեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Որոշումն ընդունվեց ձայների  66 «կողմ», 6 «դեմ» և 25 «ձեռնպահ» հարաբերակցությամբ: «Ձեռնպահ»-ը ԲՀԿ խմաբկցության քվերակությունն էր: Դիրքորոշում ԲՀԿ- ականները որևէ կերպ չմեկնաբանեցին: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի  հայացքով ՝ ձեռնպահը չկողմնորոշվածության արդյունք է:

«Բոլոր նրսնք, ովքեր ձեռնպահ քվեարկցեին, կարծում եմ ինչ էլ ասեն, էլի անհասկանալի է մնալու, թե ինչին են ձեռնպահ քվեարկել»:

Խորհրդարանում դեռ շարունակում են քննարկել հետընտրական իրավիճակի կապակցությամբ արտահերթ նիստ հրավիրելու հարցը: Քննարկման օրակարգի շուրջ  ընդհանուր համաձայնություն առայժմ չկա:
Երեկ ԱԺ նախագահի մոտ տեղի ունեցած հերթական խորհրդակցությանը մասնակցել են ԱԺ բոլոր խմբակցությունները՝ բացի «Ժառանգությունից»:
«Ժառանգությունը» դեռ քառօրյայի մեկնարկին  էր հայտարարել , որ այլևս որևէ խորհրդակցության չի մասնակցի,  հիմանվորմամբ, որ իր առաջարկներն արդեն  ներկայացրել է, մեծամասնությունը  մերժելով դրանք որևէ այլ բան սեղանին չի դրել:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը այսօր «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց, որ իրենք քննարկման են ներկայացրել իրենց առաջարկները ոչ թե փաստաթղթի, այլ՝ սկզբունքների տեսքով։
«Խոսքը Ընտրական օրենսգրքի փոփոխությունների և սահմանադրական բարեփոխումների մասին է: Սկզբունքորեն բոլորը կողմ են, վեճը այն հարցի մասին է, որ ուզում են կոնկրետ կետեր ֆիքսել: Պայմանավորվել ենք, որ առաջիկա երկու օրերին բոլոր խմբակցությունները գրավոր կներկայացնեն իրենց առաջարկները»:

Ըստ Գալուստ Սահակյանի՝ կարևորը երկխոսություն ծավալելն է։ Երեկ հայտարարությունների ժամին արդեն ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն արձագանքեց մեծամասնության առաջարկներին՝ գործընթացը ոչ թե երկխոսություն, այլ երկխոսության պատրանք որակելով։
Ինչ վերաբերում է օրենսդրական քննարկումներին, ապա այսօր խորհրդարանում դրանք հիմնականում ծավալվեցին փողերի լվացման թեմայի շուրջ : Կառավարությունը Ազգային ժողով է ներկայացրել «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություններ առաջարկող օրենսդրական ծավալուն փաթեթը, որում հիմնական օրենքից բացի  ևս 14 օրինագծեր են:
Փոփոխություններն, ըստ կառավարության հիմնավորումների , պայմանավորված են միջազգային համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին օրենսդրությունը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
Ի դեպ, պատգամավորները նկատել են, որ փաթեթում ընդգրկված օրինագծերից մի քանիսում առաջարկվող փոփոխությունները փողերի լվացման հետ այնքան էլ սերտորեն չեն առնչվում: Հարցով հարակից զեկուցող, պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ասաց, որ կառավարության հետ համաձայնություն են ձեռք բերել փաթեթից մի քանի օրինագիծ հանելու շուրջ։
«
Պետք է նշեմ, որ սա առաջին դեպքը չէ, երբ փաթեթում ներառվում են այնպիսի օրինագծեր, որոնք առնչություն չունեն հիմնական օրենքի հետ։ Կառավարությունը կոչ եմ անում այս առումով հատուկ հետևողականություն ցուցաբերել, որպեսզի չունենանք այն իրավիճակը, որն ունենք»,- ասաց նա։

Ցուցադրել ավելի
Back to top button