Տնտեսական

Աջակցություն երիտասարդ գործարարներին

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»

ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը Ավստրիայի կառավարության ֆինանսավորմամբ Հայաստանում իականացնում է երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության ծրագիր։ Ծրագիրն իրականացնող գործընկեր Հայաստանի փոքր և միջին ձեռնակատիրության զարգացման ազգային կենտրոնը մեկ տարի է աշխատում է ծրագրի հայեցակարգի վրա և այսօր տրվեց  մեկնարկը: Ծրագիրը նպատակ ունի ոչ միայն կրթել ու դաստիարակել երիտասարդի բիզնես հմտությունները, այլ նաև աջակցել երիտասարդ ձեռնարկատերերին`  բիզնես սկսելու գործում:  Ծրագրի ուղղակի շահառուներ են 18-35 տարեկան երիտասարդ սկսնակ ձեռներեցները, հատուկ ուշադրություն է դարձվելու երիտասարդ ընտանիքներին և կանանց, տեղեկացրեց Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման կենտրոնի տնօրեն Վարազդատ Կարապետյանը :

Կենտրոնի Երևանի և 10 մարզային գրասենյակներում է անցկացվելու սկսնակ ձեռնարկատերերի աջակցության ծրագիրը. յուրաքանչյուր խմբում կներառվի 15-20 մարդ, յուրաքանչյուր դասընթացի տևողությունը կլինի մեկուկես  ամիս, այնուհետև հանձնաժողովը կընտրի լավագույն ներկայացուցիչներին և գործարար ծրագրերը, որոնք էլ կֆինանսավորվեն:
Ոլորտների մեջ սահմանափակումներ չկան, ասում է Վարազդատ Կարապետյանը և նշում, որ հարկային դաշտում եղած փոփոխություններն էլ լավ պայմաններ են ստեղծել սկսնակ երիտասարդ ձեռնարկատերերի համար: Ծրագիրը իրականացնելու համար փորձնական ընտրվել Լոռիի ու Շիրակի մարզերը:

Ծրագիրը կնպաստի կայուն տնտեսական աճի զարգացմանը՝ ձեռնարկատիրության և ինքնակառավարվող կայուն բիզնեսների զարգացմանը աջակցելու և երիտասարդ տղամարդկանց և կանաց համար աշխատատեղեր ստեղծելու միջոցով, կարծում են ծրագրի հեղինակները:

Back to top button