ԿարևորՀասարակություն
Ամերիկացի դպրոցականի սիմֆոնիան՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը


ԱՄՆ Մերիմաք Վելի շրջանի Ուլմինգթոնի ավագ դպրոցի աշակերտ Ֆրանսիս Նորթընը դարձել է «Դժոխային կրակ» սիմֆոնիայի հեղինակը։
Դեռահասն այս ստեղծագործությանը ձեռնամուխ է եղել Հայոց ցեղասպանությանը նվիրված դասի ժամանակ ստացած տպավորության ազդեցության տակ։
The Armenian Weekly- ին գրում է, որ ցեղասպանությունների մասին դասընթացներ ամերիկյան մի քանի ավագ դպրոցներում հաջողվել է կազմակերպել ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության կրթական հանձնաժողովի ջանքերի շնորհիվ։