ԿարևորՏնտեսական

Վերջին 22 տարում Հայաստանում համախառն ազգային եկամուտը 1 շնչի հաշվով աճել է 96%-ով

Մարդկային զարգացման համաթվով Հայաստանը 187 երկրների մեջ զբաղեցնում է 87- րդ տեղը։ 2012 թվականի Հայաստանի մարդկային զարգացման համաթիվը (ՄԶՀ) գնահատվել է 0.729 միավոր։ Մենք գտնվում են մարդկային զարգացման բարձր մակարդակ ունեցող երկրների խմբում։

Ըստ ՄԱԿ- ի գնահատականների՝ 1980թ.-ից մինչև  2012թ. Հայաստանում կյանքի սպասվող տևողությունը ավելացել է  3.5 տարով, կրթության միջին տևողությունը՝ 1.6 տարով, իսկ  կրթության սպասվող տևողությունն ավելացել է 2.3 տարով:
1990-2012թթ. Հայաստանի մեկ շնչին ընկնող համախառն ազգային եկամուտն (ՀԱԵ) աճել է 96 տոկոսով:

2012թ. Հայաստանի ՄԶՀ 0,729 արժեքը ցածր է մարդկային զարգացման բարձր մակարդակ ունեցող երկրների խմբի միջին 0,758-ից, և  ցածր է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների միջին 0,771-ից:  Եվրոպայից և Կենտրոնական Ասիայի  երկրներից  Հայաստանին  2012 թ. ՄԶՀ-ի դիրքով և բնակչության թվով առավել մոտ են Վրաստանն ու Ադրբեջանը, որոնք համապատասխանաբար զբաղեցնում են ՄԶՀ 72-րդ եւ 82-րդ տեղերը:

2010թ. Մարդկային զարգացման զեկույցը ներկայացրեց բազմակողմանի աղքատության համաթիվը (ԲԱՀ), որը սահմանում է նույն տնային տնտեսություններում կրթության, առողջության և կենսամակարդակի բազմակի անհամաչափությունները: Հայաստանի ԲԱՀ արժեքը, որը բազմակողմանի աղքատ բնակչության մասն է`  ճշգրտված զրկանքների ինտենսիվությամբ, կազմում էր  0,001 և  Հայաստանը փոքր — ինչ առաջ է Վրաստանից եւ Ադրբեջանից, որոնց ԲԱՀ արժեքները եղել են 0,003 և 0,021 համապատասխանաբար:

Back to top button