ԿարևորՀասարակություն

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Հռոմի նորընտիր պապ Ֆրանցիսկոսի գահակալության արարողությանը (ֆոտոշարք)

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վատիկանում ներկա է գտնվել Նորին Սրբություն Հռոմի նորընտիր պապ Ֆրանցիսկոսի գահակալության արարողությանը: Հանրապետության նախագահը շնորհավորել է Նորին Սրբությանը Սուրբ Աթոռի քահանայապետի պաշտոնում ընտրվելու և կաթոլիկ աշխարհի հովվապետի առաքելությունը ստանձնելու կապակցությամբ: Սերժ Սարգսյանը նշել է, որ աշխարհում առաջինը պետականորեն քրիստոնեությունը ընդունած հայ ժողովրդի համար այս իրադարձությունն առանձնահատուկ խորհուրդ և իմաստ է պարունակում: Նախագահն ուրախությամբ է փաստել, որ Սուրբ Պետրոսի նվիրապետական աթոռն զբաղեցնում է հայ ժողովրդի բարեկամը, ով քաջատեղյակ է մեր մշակույթին ու պատմությանը, ինչը նա բազմիցս փաստել է Արգենտինայում իր գործունեության ընթացքում:

Ցուցադրել ավելի
Back to top button