Հասարակություն

Հայ մասնագետը եւս կմասնակցի Անիի վերականգնման աշխատանքներին

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Մեծ Եղեռնի հետևանքով մեր ժողովուրդը տուժեց ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև հոգեպես: Պոլսո հայոց պատրիարքարանի տվյալներով՝ Մեծ եղեռնին նախորդող տարիներին Արևմտյան Հայաստանում կային 2000-ից ավելի հայկական վանքեր և եկեղեցիներ, այդ թվում վաղ քրիստոնեական  դարաշրջանում կառուցված կոթողներ։
Ինչպես փաստում է ՀՀ ԱԺ պատգամավոր, Արևմտահայոց ազգային համագումարի խորհրդի անդամ Արագած Ախոյանը, դրանց գերակշիռ մասը Ցեղասպանության տարիներին թալանվեց, այրվեց և ավերվեց:

Խորհրդարանականը հայտնեց, որ ժամանակ առ ժամանակ նրան հաջողվում է այցելել Արևմտյան Հայաստան և տեղում ծանոթանալ ողբերգական իրավիճակին:

Այնուամենայնիվ՝ վերջին տարիներին վերանորոգվեցին  Աղթամարի Սուրբ Խաչ և Դիարբեքիրի սուրբ Կիրակոս հայկական եկեղեցիները:
Ըստ ԻԿՕՄՕՍ-Հայաստան կազմակերպության նախագահ Գագիկ Գյուրջյանի՝ վերկանգնողական աշխատանքները բարձր մասնագիտական մակարդակով արդեն մեկնարկել են և Անիում:

Այս աշխատանքներին առաջիկա մեկ-երկու ամսից կմասնակցի և հայ փորձառու մասնագետը, որի անունը  Գյուրջյանը չհրապարակեց:
Միևնույն ժամանակ նա խոստովանեց, որ մեր երկրում մշակութային կոթողների վերանորոգումը բացեր ունի, ինչի վերջին օրինակը 11-րդ դարին կառուցված Գառնիի կամուրջի, ըստ որոշ մասնագետների բնորոշման, «եվրոռեմոնտն» էր:
Տարիների ընթացքում այս կամ այն պատճառներով զգալի պակասել է արհեստավարժ ռեստովրատորների թիվը: Արդյունքում՝ մենք կորցրել ենք այն համակարգը, որ հստակ գործում էր դեռ խորհրդային տարիներին: Շատ հաճախ կատարվող աշխատանքներին չեն հրավիրվում ոլորտի մասնագետները և վերականգնված պատմական հուշարձանի տեղը հայտնվում է նորակառույց շինություն:

Ցուցադրել ավելի
Back to top button