ԿարևորՀասարակություն

Հայաստանն առանձնահատուկ տեղ ունի քրիստոնեության մեջ

Հռոմի Ֆրանցիսկ պապի գահակալման արարողությանը մասնակցել են 30 պետությունների ղեկավարներ, այդ թվում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Արարողությունից հետո Պապին շնորհավորել են պատվիրակությունները։

«Nouvelles d’Arménie»- ն հայտնում է, որ Ֆրանցիսկ պապը Սերժ Սարգսյանի հետ խոսել է ավելի երկար, քանի մյուս հայտնի հյուրերի։

Իսկ ահա BFM TV- ի մեկնաբան Ուլիս Գոսեն, որը ուղիղ հեռարձակմամբ ներկայացնում էր գահակալության արարողությունը,  ընդգծել է, որ Հայաստանը առանձնահատուկ տեղ է զբաղեցնում քրիստոնեության մեջ, որպես քրիոստնեությունն առաջինն ընդունած երկիր։

Ցուցադրել ավելի
Back to top button